Իտալիայում բացվել է շների «կայանատեղի»
Իտալիայի Պերուջա նահանգի Ասիզի քաղաքում բացվել է շների «կայանատեղի», որտեղ չորքոտանիների մնալու առավելագույն ժամկետը 90 րոպե է։
Ինչպես նշում է Euromag-ը, «կայանատեղին» նախատեսված է շների հետ ճամփորդող զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են հանգստանալ չորքոտանի բարեկամներից կամ առանց դրանց ինչ-որ տեղ գնալ։
Շների «կայանատեղին» գտնվում է Սբ Ֆրանցիսկոսի անտառում՝ հուսալի պաշտպանված ու ցանկապատ այգու տարածքում։
Աղբյուրը հավելում է, որ Ասիզի քաղաքը Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզեցու ծննդավայրն է ու բազմաթիվ հավատացյալների ուխտագնացության վայրը, ուստի այստեղ հասարակական կարգի պահպանումը խիստ հսկողության տակ է։ Իսկ շների «կայանատեղիի» ստեղծումը միայն նպաստում է այդ կարգի պահպանմանը։










