Սաուդացին բաժանվել է կնոջից՝ իմանալով, որ նա մեքենա վարել գիտի

11:17 • 14.05.14

Սաուդյան Արաբիայի մի բնակիչ, ում անունը չի նշվում, ամուսնալուծվում է կնոջից միայն այն պատճառով, որ վերջինս մեքենա վարել է սովորել։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, տղամարդը բաժանվելու որոշում է կայացրել, երբ կինը նրան մի տեսանյութ է ուղարկել, որտեղ նա մեքենա է վարում հասարակական վայրում։

 

Աղբյուրը նշում է, որ տեսանյութն ուղարկելով՝ կինը ցանկացել է հաճելի անակնկալ մատուցել ամուսնուն։ Սակայն փոխարենն ամուսինը բարկացել է կնոջ վրա՝ ասելով, որ նա խախտել է օրենքը, սոցիալական ավանդույթներն ու նորմերը։ Այժմ ամուսինը կնոջն ուղարկել է հայրական տուն, քանի դեռ ամուսնալուծության փաստաթղթերը պատրաստ չեն։

 

Al Arabiya-ն հավելում է, որ Սաուդյան Արաբիայում դեֆակտո կանանց արգելվում է մեքենա վարել, և, ըստ երկրի Մեծ մուֆթիի՝ «կինը մեքենայի ղեկին իսկական չարիք է»։