Ուկրաինայում իրավիճակը մոտ է քաղաքացիական պատերազմին. Ֆրանսիայի ԱԳՆ

10:16 • 14.05.14

Ուկրաինայում ճգնաժամը մոտ է քաղաքացիական պատերազմին, ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, ով եռօրյա այցով գտնվում է ԱՄՆ-ում, գրում է Взгляд-ը։

 

«Մենք հեռու չենք քաղաքացիական պատերազմից»,- նշել է Ֆաբիուսը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Բրուքինգսի ինստիտուտում՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների ավարտից հետո:

 

Նրա խոսքով՝ բանակցությունների երկու հնարավոր տարբերակ կա՝ Ուկրաինայի ներսում և Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև: «Ընդհանուր առմամբ՝ ես միշտ կողմ եմ երկխոսությանը, քանի որ այն օգնում է կանխել չհասկացվածությունը»,- նշել է Ֆաբիուսը: Նրա կարծիքով՝ տվյալ փուլին այդպիսի բանակցությունների իրականացումը դժվար է՝ նաև որովհետև Ռուսաստանն «ավելի օգտակար» է համարում շրջաններում ռուսամետ բնակչության հետ Կիևի ներկայացուցիչների երկխոսությունը, այլ ոչ «ավելի խոշոր հանդիպում» քառակողմ ձևաչափով:

 

«Կարծում եմ՝ մենք պետք է ձեռնարկենք ամենաակտիվ քայլերը, որովհետև հեռու չենք քաղաքացիական պատերազմից»,-ասել է նա։