Արտասովոր գելը գրեթե ամբողջությամբ վերացնում է գիպս դնելու անհրաժեշտությունը

00:52 • 14.05.14

Ռայսի համալսարանին կից Անտոնիոս Միկոսի լաբորատորիան ներկայացրել է ֆոսֆատային խմբերի ձևափոխված poly-N-isopropylacrylamide-ի հիմքի վրա ստեղծված հիդրոգելը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կաատարելով Ремедиум-ին:


Հիդրոգելը սենյակային ջերմաստիճանի տակ հեղուկանում է, սակայն մարմնի ջերմաստիճանի հետ հարաբերվելու ժամանակ պոլիմերացման հաշվին՝ ամրանում:


Այն կարելի է կիրառել կոտրվածքների կամ ոսկրային արատների խնդիրներ ունեցող հիվանդների ոսկրային հատվածների վերականգնման համար՝ հյուսվածքների ամրապնդման կամ փոխարինման նպատակով:


Նմանատիպ գելեր նախկինում էլ են ստեղծվել, սակայն գրեթե բոլոր ջերմավերահսկվող գելերը կորցնում էին իրենց ծավալը պոլիմերիզացման ընթացքում (նրանք, ի տարբերություն հեղուկ վիճակի, 2-3 ամգամ նվազում էին):


Այդ իսկ պատճառով այժմ գելի բաղադրության մեջ են ներառվել ֆոսֆատային կամրջակները, որոնք հեշտությամբ ենթարկվում են մարդկային ֆերմենտների տարածմանը:


Արդյունքում՝ լուծվող մոնոմերներն անվնաս հեռացվում են օրգանիզմից, ընդ որում՝ նման ֆերմենտների բարձր կոնցենտրացիան հնարավոր է գտնել միայն աճող հյուսվածքներում:
 

Արտասովոր գելը գրեթե ամբողջությամբ վերացնում է գիպս դնելու անհրաժեշտությունը