Google Glass ակնոցներն ազատ վաճառքի են հանվել ԱՄՆ-ում՝ 1500 դոլարով

12:05 • 14.05.14

Google ընկերությունը Google Glass նորարարական ակնոցներն ազատ վաճառքի է հանել ԱՄՆ-ում. ընկերությունը հայտարարել է «բաց բետա-թեստավորում», որի շրջանակում ակնոցը կարելի է ձեռք բերել 1500 դոլարով, գրում է Russia Today-ը:

 

Սակայն, ինչպես գրում է The Wall Street Journal-ը, պարզ չէ՝ որքան երկար կտևի տվյալ ակցիան, քանի որ հայտնի չէ՝ քանի զույգ ակնոց է հասցրել թողարկել Google-ը: Ընկերությունն արդեն փակ բետա-թեստավորում է անցկացրել, իսկ ապրիլին Պոնտե-Վեդրա-Բիչում անցկացվող գոլֆի առաջնության ժամանակ անցկացրել է մեկօրյա վաճառք:

 

Դեռ Google Glass-ը չի կարելի անվանել պատրաստի ապրանք. Google-ը հայտնել է, որ շարունակում է աշխատանքն ինչպես ապարատային հատվածի, այնպես էլ ծրագրային ապահովման վրա:

 

WSJ-ն չի բացառում, որ ժամանակի ընթացքում Google-ը կպայմանավորվի նորաձև ակնոցների արտադրողների հետ, և Google Glass-ը կլինի առավել գեղեցիկ շրջանակներով։

Google Glass ակնոցներն ազատ վաճառքի են հանվել ԱՄՆ-ում՝ 1500 դոլարով