Դավիթաշենում փրկարարները դուրս են բերել փոսն ընկած քաղաքացուն

16:13 • 14.05.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 14-ին, ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջան 4-րդ թաղամասում` անձնագրային բաժանմունքի մոտակա փոսում մարդ է ընկել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հրշեջ-փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, ով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ: