ԱՄՆ-ում 260 մլն դոլարի ապահովագրական խարդախության գործով 90 մարդ է ձերբակալվել

08:50 • 14.05.14

Ամերիկացի իրավապահները ձերբակալել են 90 մարդու, ովքեր կասկածվում են 260 մլն դոլարի բժշկական ապահովագրական խարդախության իրականացման համար։

 

Ինչպես հայտնում է ռուսական Газета կայքը, վկայակոչելով Մայամիի դատավոր Ուիլֆրեդո Ֆերերային, ձերբակալվածները մեղադրվում են Medicare դաշնային ծրագրի հիմնադրամների գումարների յուրացման համար:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ գողացված գումարները նախատեսված են եղել հաշմանդամներին ու տարեցներին օգնելու համար։ Նշվում է, որ ձերբակալված 90 հոգուց 16-ը բժիշկ են։