Իսրայելում թույլատրել են սեռափոխության վիրահատության ենթարկվել 18 տարեկանից

14:05 • 14.05.14

Իսրայելական իշխանությունները որոշել են քաղաքացիներին սեռափոխվելու թույլտվություն տալ 18 տարեկանից, գրում է gazeta.ru-ն՝ Haaretz-ին հղումով։


Ավելի վաղ նման վիրահատություն թույլատրվում էր 21 տարին լրացած անձանց։

 

Բացի այդ, այժմ թեկնածուները պետք է ապացուցեն, որ ցանկալի սեռով ապրել են առնվազն մեկ տարի. նախկինում այդ ժամկետը 2 տարի էր սահմանված։

 

Վիրահատությունները տեղի են ունենալու արտերկրում, քանի որ Իսրայելում այդ ոլորտում փորձի պակաս կա։

 

Վիրահատության նշանակման համար պատասխանատու է լինելու հատուկ հանձնաժողովը, որի կազմում լինելու է հոգեբան, հոգեբույժ, ուրոլոգ, էնդոկրինոլոգ, գինեկոլոգ, ինչպես նաև սեռական փոքրամասնության ներկայացուցիչ։

 

Հենց այդ հանձնաժողովն էլ վճռելու է հորմոնալ դեղամիջոցների օգտագործման անհրաժեշտության հարցը (ավելի վաղ դրանք պարտադիր էին)։

 

Նոր կանոնները փոփոխություն կմտցնեն դեռևս 1986թ.-ին ստորագրված որոշման մեջ։

 

Իսրայելում սեռափոխության վիրահատություն տեղի չի ունեցել 2012թ.-ի սեպտեմբերից ի վեր։