Կիևում անցկացվում է ազգային միաբանության առաջին համաուկրաինական կլոր սեղանը
Ուկրաինայի Գերագույն ռադայում չորեքշաբթի սկսվել է ազգային միաբանության առաջին համաուկրաինական կլոր սեղանը:
Ինչպես հաղորդում է Интерфакс-Украина գործակալությունը՝ միջոցառումը բացել է Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը:
Համաուկրաինական կլոր սեղանին մասնակցելու են ժամանել Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը և Լեոնիդ Կուչման, նախագահի թեկնածուներ Սերգեյ Տիգիպկոն, Ռենատ Կուզմինը, Յուլիա Տիմոշենկոն: Կլոր սեղանին մասնակցում է Գերագույն ռադայի ղեկավարությունը, եկեղեցական դավանանքի հոգևոր առաջնորդները, արտասահմանցի դեսպաններն ու դիվանագետները, մասնավորապես՝ ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը, տարբեր խմբակցությունների ազգային պատգամավորներ:
Ակնկալվում է նաև վարչապետ Արսենի Յացենյուկի մասնակցությունը:
Նմանօրինակ կլոր սեղանների անցկացման նախաձեռնության մասին Ալեքսանդր Տուրչինովը և Արսենի Յացենյուկը հայտարարել էին մայիսի 8-ին: Երկխոսության նպատակն է՝ ազգային համաձայնության ձևավորումը ուկրաինական հասարակության հիմնական խնդիրներին շուրջ:










