ԱՄՆ-ում Հյուսիսային Կորեայի առաջնորդի մասին տեսախաղ են ստեղծում (տեսանյութ)
Moneyhorse Games ամերիկյան ընկերությունը պլանավորում է 2014թ.-ի վերջին Հյուսիսային Կորեայի առաջնորդի «մասնակցությամբ» նոր տեսախաղ թողարկել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Փառապանծ առաջնորդը» խաղի պաշտոնական թրեյլերի սկզբում ցուցադրվում են Կիմ Չեն Ընի արխիվային լուսանկարները։
Խաղում «փառապանծ առաջնորդը» պայքարում է ամերիկյան դեսանտայիններ դեմ Փհենյանի փողոցներում, այրում ամերիկյան դրոշը, ձի քշում և ոչնչացնում թշնամու զինտեխնիկան։
Թրեյլերն ավարտվում է կորեացի առաջնորդի՝ բասկետբոլիստ Դենիս Ռոդմանի հետ հանդիպման կադրով։
Moneyhorse Games ընկերության տնօրեն Ջեֆ Միլլերը նշում է, որ նման խաղ ստեղծելու գաղափարը ծնվել է Հյուսիսային Կորեայի հանդեպ իր ունեցած հետաքրքրությունից։
Միլլերը պնդում է, որ ընկերությունը չի փորձում վիրավորել Հյուսիսային Կորեայի իշխանությանը։ Moneyhorse Games-ի տնօրենի խոսքով՝ հավելվածը նախատեսված է 20-30 տարեկան օգտատերերի համար, որոնք սիրում են խաղալ ռետրո ոճում։
Միլլերի խոսքով՝ Moneyhorse Games-ը որոշել է թրեյլերը թողարկել այժմ, որպեսզի ստանա խաղացողների հնարավոր արձագանքները։ Ամերիկյան ընկերության տնօրենը խոստովանել է, որ զարմացած է եղել խաղի հանդեպ Հարավային Կորեայի բնակիչների ցուցաբերած հետաքրքրությունից։










