Ռուսաստանը կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ի կազմ Ուկրաինայի մտնելուն. Լավրով

16:22 • 14.05.14

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ի կազմ Ուկրաինայի մտնելուն: Այդ մասին նա հայտարարել է Bloomberg TV-ին տված հարցազրույցում, գրում է Russia Today-ը:

 

«Ուկրաինային ՆԱՏՕ մտցնելու փորձերը շատ բացասական կլինեն եվրոպական անվտանգության ողջ համակարգի համար, և մենք կտրականապես դեմ կլինեինք դրան: Ես այստեղ թաքցնելու բան չունեմ»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

 

«Դա կլինի ոչ միայն ուկրաինացիների և ՆԱՏՕ-ի հարցը, այլև հարց, որը կվերաբերի նաև Ռուսաստանին»,- ասել է նա:

 

Միևնույն ժամանակ, խոսելով ԵՄ Ուկրաինայի մտնելու մասին, Լավրովն ասել է, որ այդ ընտրությունը կախված է հենց Ուկրաինայից, բայց նա պետք է գիտակցի հնարավոր հետևանքները՝ կապված ԱՊՀ շրջանակներում պարտավորությունների հետ:

 

Սերգեյ Լավրովը նաև կողմ է արտահայտվել ուկրաինական կոնֆլիկտի լուծման հարցով «կլոր սեղանին» բոլոր կողմերի մասնակցությանը։