ԱՄՆ երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի նամակը գնահատել են 35.000 դոլար
1805 թվականի հուլիսի 24-ին գրված ԱՄՆ երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի նամակը վաճառքի է հանվել։ Դրա արժեքը 35 հազար դոլար է, գրում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները, նամակն ուղղված է Ջեֆերսոնի ընկերոջը, ով նաև իր կալվածքի վերահսկողն էր: Նամակում 62-ամյա նախագահը խնդրում է գնահատել Վիրջինիա նահանգում Poplar Forest հողերը՝ այն իր թոռների միջև կիսելու համար:
Նամակը վաճառում է Raab Collection ամերիկյան ընկերությունը, որը մասնագիտացած է պատմական փաստաթղթերի վաճառքի գործում: Նամակի սեփանատիրոջ անունը չի բացահայտվում: Այն հրապարակային ցուցադրման երբեք չի հանվել։










