Մահացած 2-ամյա Լիա Միսակյանի գործով դատական նիստը հետաձգվեց

13:18 • 14.05.14

Երևան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2013 թվականի հունվարի 2-ին մահացած մանկահասակ Լիա Միսակյանի մահվան դեպքի գործով դատավարությունը:

Նիստի սկզբում, սակայն, հայտարարվեց, որ փորձագետ Գագիկ Հարությունյանը չի ներկայացել դատական նիստին՝ տեղեկացնելով, որ խիստ ծանրաբեռնված է:

Գործով մեղադրող Դավիթ Կարապետյանն ասաց, թե իրենք ավելի վաղ որոշել էին, որ ամբողջ դատական նիստը նվիրված է լինելու փորձագետի քննությանը, հետևաբար, առանց փորձագետի մասնակցության նպատակահարմար չեն գտնում դատականի նիստի շարունակությունը:

Տուժողի իրավահաջորդի պաշտպան Արթուր Սաքունցը ևս ասաց, որ պետք է դատական նիստը հետաձգել: Դատական նիստը հետաձգվեց: Դատավորը հայտարարեց, թե դատարանը գտնում է, որ առանց փորձագետի նիստը շարունակվել չի կարող: