Մոլդովան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կստորագրի հունիսի 27-ին
Մոլդովան Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագիրը կստորագրի հունիսի 27-ին՝ Եվրոպական միություն-Մոլդովա գագաթնաժողովի ժամանակ, գրում է zn.ua-ն:
Մայիսի 13-ին Քիշնևում Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեին է հանձնել գագաթնաժողովին մասնակցության հրավերը:
Գագաթնաժողովի ընթացքում կկայանա Մոլդովայի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրում, որը ներառում է ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծում։ Փաստաթուղթը նախաստորագրվել էր Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ 2013 թվականի նոյեմբերի 29-ին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրը Վրաստանը նույնպես կստորագրի հունիսի 27-ին։










