Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ ածխահանքում տեղի ունեցածի զոհերի (լուսանկարներ)
Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանի ածխահանքում տեղի ունեցած ողբերգության զոհերի թիվն աճում է ամեն րոպե. վերջին տվյալներով՝ զոհվել է 205 հանքափոր։
Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, Թուրքիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել դեպքի կապակցությամբ։
Այսօր երկրի ողջ տարածքում, ինչպես նաև արտերկրում Թուրքիայի գերատեսչություններում դրոշներն իջեցվելու են։
«Սոմա շրջանում տեղի ունեցած ողբերգության պատճառով կառավարությունը մայիսի 13-ից եռօրյա ազգային սուգ է հայտարարում։ Այդ կապակցությամբ իջեցվելու են բոլոր դրոշները»,-ասված է հայտարարության մեջ։















