Օբամային սպանել ցանկացող ամերիկացուն դատապարտել են մահապատժի
Ամերիկացի Ջեյմս Մաքվեյը մեղավոր է ճանաչվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դեմ նախապատրաստվող հարձակման շրջանակներում մարդ սպանելու համար։
Ինչպես նշում է Лента-ն, հանցագործի զոհն է դարձել 75-ամյա Մեյբել Շեյնը, ում Մաքվեյը 2011թ. մորթել էր՝ վերջինիս մեքենան խլելու ու դրանով Վաշինգտոն ուղևորվելու, այնուհետ նախագահ Օբամային սպանելու համար։
Հարավային Դակոտա նահանգի շրջանային դատավոր Փիթեր Լիբերմանը մեղադրյալին դատապարտել է մահապատժի։ Ինքը՝ 44-ամյա հանցագործը, ընդունել է մեղքը։ Ավելին, հետաքննության ընթացքում նա խոստովանել է, որ Վաշինգտոն էր ուղևորվում Օբամային սպանելու նպատակով։ Նա հավելել է, որ նախքան Միացյալ Նահանգների ղեկավարին սպանելը մտադիր էր «մարզվելու» համար ևս մի քանի մարդ սպանել։
Մեղադրյալի փաստաբանները պնդել են, որ դատարանը հաշվի առնի Մաքվեյի հոգեկան հիվանդություն ունենալու փաստը, ու նրան անմեղսունակ ճանաչի։ Սակայն այս հանգամանքն անտեսվել է։










