Օբաման գոհ է մնացել սիրիական ընդդիմության առաջնորդի հետ հանդիպումից
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում բանակցություններ է վարել Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմեդ Ջարբայի հետ, հայտնում է Вести-ն։
Երկու կողմերն էլ նշել են, որ հանդիպումը եղել է արդյունավետ՝ դառնալով կարևոր քայլ Սիրիայի ընդդիմության և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների զարգացման գործում։ Ջարբան շնորհակալություն է հայտնել ամերիկացի նախագահին 287 մլն դոլար օգնություն հատկացնելու համար։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Օբամային հումանիտար օգնության համար, որի ընդհանուր ծավալը 1.7 մլրդ դոլար է։










