Apple-ն iTunes-ից հեռացրել է «Одноклассники» սոցկայքի հավելվածը

10:30 • 14.05.14

Apple ընկերությունը iTunes-ից հեռացրել է ռուսական «Одноклассники» սոցկայքի հավելվածը։ Այժմ Apple-ի սարքավորումներից օգտվողները, ովքեր արդեն ունեն այդ ծրագիրը, կարող են շարունակել օգտվել, սակայն չեն կարող այլևս թարմացնել, հայտնում է Комсомольская правда-ն։

 

«Одноклассники»-ի մամուլի խոսնակ Իլյա Գրաբովսկու խոսքով՝ իր ընկերությունը պարզում է հավելվածի հեռացման պատճառները։ Սոցկայքը նախկինում նույնպես հեռացրել են Apple-ի խանութից, սակայն այն ժամանակ ընկերության ղեկավարությունը մի քանի ժամում պարզել է խնդիրը։

 

Apple-ն արգելել է «Одноклассники»-ն ռուսական մեկ այլ՝ «ВКонтакте» սոցկայքի արգելափակումից հետո։ Ենթադրվում է, որ պատճառը հավելվածի միջոցով պոռնոգրաֆիկ նյութերին հասանելիությունն է։

 

Apple-ն iTunes-ից հեռացրել է «Одноклассники» սոցկայքի հավելվածը