Հ. Քոչար փողոցի շենքերից մեկի տանիքում դի է հայտնաբերվել

14:38 • 14.05.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 14-ին, ժամը 13.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հ. Քոչար փողոցի թիվ 9 շենքի տանիքում հայտնաբերվել է դի. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: