Հրդեհի պատճառով Սան Դիեգոյում փրկարարները 20.000 տների բնակիչների են տարհանել

09:15 • 14.05.14

Հրդեհի պատճառով փրկարարները Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում և դրա մերձակայքում 20 հազար տների բնակիչների արտակարգ տարհանում են իրականացրել, գրում է kommersant.ru-ն:

 

Հրդեհը բռնկվել է Ռանչո Բերնարդո քաղաքի մոտակայքում առավոտյան 10:40-ին, այժմ հրդեհի տարածքը գերազանցում է 280 հեկտարը:

 

Կրակի արագ տարածմանը նպաստում է անոմալ շոգ եղանակը. օդի ջերմաստիճանը տարածքում գերազանցում է 40 աստիճանը: Կրակի մարման աշխատանքներին ներգրավված է ավիացիան։


Հրդեհի առաջացման պատճառները դեռ հայտնի չեն: