Վարչապե՛տ, ձե՛նդ կտրի. Դևիդ Քեմերոնին կոպտորեն «լռեցրել է» հեռուստահաղորդավարը (տեսանյութ)

11:46 • 14.05.14

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը BBC հեռուստաընկերության շոուներից մեկի ժամանակ հայտնվել է շատ տհաճ իրավիճակում՝ հաղորդավարի կոպտության պատճառով։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, Քեմերոնը պատասխանելիս է եղել Նիգերիայում 200-ից ավելի առևանգված աշակերտուհիների վերաբերյալ հարցին, երբ հաղորդումն ավարտին է մոտեցել, և հաղորդավար Էնդրյու Մարը, առանց երկար-բարակ մտածելու, ընդհատել է պաշտոնյային՝ ասելով. «Վարչապե՛տ, ձե՛նդ կտրի։ Ցավում եմ, բայց մեր ժամանակը սպառվել է»։

 

Վարչապետն այսպիսի պահվածքից շփոթվել է ու կմկմալով ինքն է ներողություն խնդրել հաղորդավարից եթերային ժամանակից դուրս խոսելու համար։

 

YouTube կայքում տեղադրվելուց ի վեր տեսանյութն ունեցել է մոտ 165.000 դիտում, իսկ օգտատերերից մեկը գրել է, որ եթե նման բան տեղի ունենար արաբական երկրում, ապա հաղորդավարին մահապատժի կենթարկեին։