Թիմ Կուկի հետ ընթրիքն այս տարի գնահատել են 330.000 դոլար

15:44 • 14.05.14

Բարեգործական աճուրդում Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկի հետ ընթրիքը վաճառվել է 330.000 դոլարով, գրում է iphones.ru-ն։ Նախորդ տարի նրա հետ ընթրիքը վաճառվել էր 610.000 դոլարով։

 

Տվյալ աճուրդից ստացված ամբողջ գումարը կհատկացվի Ռոբերտ Քենեդու անվան մարդու իրավունքի և արդարադատության կենտրոնին։

 

Գնորդը, որը դեռ հայտնի չէ լայն հասարակությանը, կարող է պայմանավորվել հանդիպման առավել հարմար ամսաթվի շուրջ։ Այն կանցկացվի Կուպերտինոյում ընկերության շտաբ-բնակարանում։ Ընթրիքի արժեքն արդեն ներառված է, սակայն ընկերություն պետք է հասնել ինքնուրույն։ Բացի այդ, հանդիպումը կտևի մոտ 1 ժամ։

 

Մայիսի 10-ին Թիմ Կուկը հայտարարել էր, որ աճուրդի հաղթողը կդառնա WWDC 2014 համաշխարհային գիտաժողովի հատուկ հյուրը։

 

Թիմ Կուկի հետ ընթրիքն այս տարի գնահատել են 330.000 դոլար