Թուրքիայի ածխահանքերից մեկում պայթյունը հակակառավարական ցույցի պատճառ է դարձել

17:00 • 14.05.14

Թուրքիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մարդկանց դեմ, որոնք Մանիսա նահանգի Սոմա շրջանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունից հետո բողոքել են կառավարության դեմ։

 

Նշվում է, որ միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 232-ի, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:

 

Գործակալության հաղորդմամբ՝ մոտ 800 մարդ հավաքվել է Անկարայում էներգետիկայի նախարարության շենքի մոտ՝ փորձելով ներս մտնել: Նրանք վանկարկել են հակակառավարական կոչեր և քարեր նետել իրավապահների վրա:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել դեպքի կապակցությամբ։