Ուկրաինա կժամանի հակասեմիտիզմի դեմ պայքարի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը
Ուկրաինա կժամանի Այրա Ֆորմանը՝ հակասեմիտիզմի դեմ պայքարի և մոնիթորինգի հարցերով Պետդեպարտամենտի ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
«Հատուկ ներկայացուցիչ Ֆորմանը մտադիր է հանդիպել հրեական համայնքների առաջնորդների և Կիևում և Դնեպրոպետրովսկում կառավարության ներկայացուցիչների հետ՝ գնահատելու իրավիճակը, որի հետ բախվել են Ուկրաինայում հրեական համայնքները»,- ասել են Պետդեպում:
Ֆորմանի այցն Ուկրաինան տեղի կունենա մայիսի 14-ից 16-ը:










