Ուկրաինա է ժամանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը

12:25 • 14.05.14

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչը մայիսի 14-19-ը կայցելի Ուկրաինա։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության բաժնի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը, փոխանցում է rosbalt.ru-ն։

 

Շիմոնովիչը նախատեսում է մայիսի 14-16-ն անցկացնել Կիևում, մայիսի 17-ին՝ Դոնեցկում, իսկ մայիսի 18-ին՝ Օդեսայում։

 

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչը մարտին արդեն այցելել է Կիև, Խարկով և Լվով, սակայն չի կարողացել լինել Ղրիմում. նրա խոսքով՝ իրեն թույլ չեն տվել մուտք գործել տեղի իշխանությունները։