Թուրքիայում ևս մեկ ածխահանք է փլուզվել
Թուրքական Զոնգուլդաք նահանգում ապօրինի ածխահանքում փլուզում է տեղի ունեցել, տեղեկացնում է թուրքական Haber 7 կայքը։
Փլուզման պատճառները հայտնի չեն։
Ենթադրվում է, որ փլուզված հանքում մեկ աշխատակից է մնացել, և այժմ աշխատանքներ են իրականացվում նրան փրկելու ուղղությամբ։
Հանքափորների ստույգ թիվը, սակայն, հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանի ածխահանքում երեկ տեղի ունեցած ողբերգության զոհերի թիվը հասել է 205-ի։
Թուրքիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել դեպքի կապակցությամբ։










