Մոնտենեգրոն և Ալբանիան Հայաստանի քաղաքացիների համար վերացրել են մուտքի արտոնագրի պահանջը

12:33 • 15.05.14

Մոնտենեգրոն և Ալբանիան տեղեկացրել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

 

«Մոնտենեգրոն ( մինչև 2014 թվականի նոյեմբերի 30-ը ) և Ալբանիան տեղեկացրել են Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին»,- գրել է Տիգրան Բալայանը։