Ադրբեջանում զինվորը սպանել է գումարտակի հրամանատարին
15:46 • 15.05.14
Ադրբեջանական բանակի զինծառայող Իլքին Մամեդովն իրեն ամրակցված զենքից կրակել է գումարտակի հրամանատար Էմիլ Ասքերլիի վրա։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, սպան մահացել է։
Միջադեպը տեղի է ունեցել սահմանային զորամասերից մեկում։ Հարուցվել է քրեական գործ։
Placeholder










