Ազովում 2 հնագույն շիրիմ է հայտնաբերվել

14:14 • 15.05.14

Ազովից հնագետները պեղումների ժամանակ հայտնաբերել են 1-ին և 13-րդ դարերին թվագրվող 2 շիրիմ, որոնցից մեկում թաղված է թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերով պատված մի կին, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Հնագետների խոսքերով՝ արծաթից ու ոսկուց պատրաստված զարդերի առկայությունը վկայում է կնոջ սոցիալական բարձր դիրքի մասին։ Սակայն մասնագետների մոտ մտորելու առիթ է տվել այն հանգամանքը, որ կինը շիրիմում պառկած է կողքի վրա, ինչը հակասում է քոչվորների թաղման ծիսակարգին։ Ուստի ենթադրվում է, որ կինը քոչվոր չի եղել։


Նշվում է, որ սրանից զատ հնագետները հայտնաբերել են 1-ին դարին թվագրվող մեկ այլ շիրիմ, որում եղել են գանգ, 2 սափոր, ոսկյա զարդերի մնացորդներ։

 

Աղբյուրը հավելում է, որ 13-րդ դարից ի վեր Ազովը եղել է խոշոր առևտրային քաղաք Չինաստան-Եվրոպա ճանապարհին։ 14-րդ դարում այն ավերել են Թամեռլանի զորքերը, իսկ 15-րդ դարում քաղաքը գրավել են թուրքերը։ 1739թ. Ազովը միացել է Ռուսաստանին։
 

Ազովում 2 հնագույն շիրիմ է հայտնաբերվել