Ռուսաստանում ծնողները գիշերով տնից վտարել են 5 տարեկան երեխային՝ վատ վարքի համար

10:12 • 15.05.14

Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում ճանապարհի եզրին գիշերով հայտնաբերվել է 5 տարեկան երեխա, ով պատմել է, որ իրեն տնից դուրս են հանել վատ պահվածքի պատճառով։

 

Ինչպես նշում է Взгляд-ը, ճանապարհին լքված երեխային գտել է մի կին, ով նրան իր մեքենայով տարել է Շելեխով քաղաքի ոստիկանական բաժանմունք։ Այնտեղ կինը պատմել է, որ տղա երեխային հայտնաբերել է գիշերվա ժամը 3-ին՝ М–55 մայրուղու եզրին։

 

Գիտակցելով, թե ինչ վտանգի տակ է երեխան գիշերով, արագընթաց մայրուղում, կինը որոշել է նրան անհապաղ ոստիկանություն տանել։ Փոքրիկն իր հերթին ասել է իր անունն ու պատմել, որ իրեն տնից դուրս են հանել հայրն ու մայրը։

 

Իրենք՝ ծնողնողները, երեխայի անհետացման մասին ոստիկաններին հայտնել են միայն հաջորդ օրն առավոտյան 11։00-ին։ Սակայն նրանք չեն կարողացել հստակ բացատրել, թե ինչու է իրենց 5-ամյա որդին հայտնվել փողոցում։

 

Ներկայում տղան գտնվում է սոցիալ-վերականգնողական կենտրոնում, որտեղ նրա հետ աշխատում են մասնագետները։