Բանգլադեշում հարյուրավոր ուղևորներով նավ է խորտակվել
Բանգլադեշում նավ է խորտակվել, որում գտնվել է 200-ից ավելի մարդ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ը: Մինչ այժմ հաջողվել է հայտնաբերել ութ մահացածի մարմին:
Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ ուղևորների մեծ մասին հաջողվել է դուրս բերել ցամաք: Նավաբեկության վայրում իրականացվում է փրկարարական գործողություն:
«Մենք տարբեր տվյալներ ենք ստանում այն մասին, թե քանի ուղևոր է եղել նավում նավաբեկության պահին: Նրանց թիվը տատանվում է 200-ից 350-ի միջև»,- ասել է քաղաքային վարչության ներկայացուցիչ Սայֆուլ Հասանը:
Աղետի պատճառ կարող էին դառնալ վատ եղանակային պայմանները:










