Jay Z-ի վրա Սոլանժ Նոուլզի հարձակման կադրերը մամուլին փոխանցած մարդն աշխատանքից հեռացվել է
Նյու Յորքում գտնվող Standard Hotel հյուրանոցի աշխատակիցը, ով մամուլին էր փոխանցել սկանդալային կադրերը, որտեղ երգչուհի Բեյոնսեի քույր Սոլանժ Նոուլզը վերելակում հարձակվում է քրոջ ամուսնու՝ Jay Z-ի վրա, հեռացվել է աշխատանքից, գրում է channel24.co.za-ն:
Standard Hotel-ից չորեքշաբթի հայտնել են, որ պարզել են, թե ով է պատասխանատու հյուրանոցի գաղտնիության քաղաքականությունը խախտելու և գաղտնի տեսանյութը ձայնագրելու համար և խզել է նրա հետ պայմանագիրը:
Հաղորդվում է, որ աղմուկ հանած տեսանյութը, որը ձայնագրվել էր մայիսի 5-ին Met Gala-ի երեկույթի ժամանակ հյուրանոցի վերելակում, մոտ 250.000 դոլարով վաճառվել է TMZ բամբասանքներ տեղադրող կայքին:










