Իրանը կթուլացնի համացանցի գրաքննությունը

17:49 • 15.05.14

Իրանի իշխանությունները մտադիր են «խելացի ֆիլտրման» նոր համակարգի միջոցով թուլացնել երկրում համացանցի գրաքննությունը, հայտնում է Al Arabiya-ն։

 

Արդյունքում կարգելափակվեն կամ խիստ գրաքննության կենթարկվեն միայն այն կայքերը, որոնք, ըստ իսլամական կառավարության, անբարոյական են։ Նշվում է, որ այս մասին հայտնել է Իրանի կապի նախարար Մահմուդ Վաեզին։

 

«Մենք համաձայնագրեր ենք ստորագրել 3 համալսարանի ու հետազոտական ինստիտուտի հետ, որպեսզի վերջիններս ստեղծեն «խելացի ֆիլտրման» համակարգ։ Դա թույլ կտա արգելափակել միայն այլասերված ու անբարոյական կայքերը»,-ասել է պաշտոնյան՝ չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի՝ ասելով «անբարոյական կամ այլասերված»։
 

Իրանը կթուլացնի համացանցի գրաքննությունը