Սուդանցի հղի կինը դատապարտվել է մտրակի 100 հարվածի և ցմահ ազատազրկման՝ քրիստոնեություն ընդունելու համար

17:28 • 15.05.14

Սուդանի մայրաքաղաք Խարթումում դատավորը դավանափոխության համար ցմահ ազատազրկման է դատապարտել 27-ամյա հղի կնոջը, ով հրաժարվել է իսլամից ու քրիստոնեություն ընդունել։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, դատավորը մեղադրյալին 3 օր է տվել կրկին իսլամ դավանելու համար, սակայն կինը հրաժարվել է, ինչի հետևանքով ցմահ ազատազրկվել է։ Բացի այդ, ապագա մորը դատապարտել են մտրակի 100 հարվածի։ Նշվում է, որ կինը հրաժարվել է իր մուսուլմանական անունից ու ընտրել քրիստոնեական նոր անուն՝ Մերիամ Յահիա Իբրահիմ Իշագ։

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ կինը հանգիստ լսել է իր դատավճիռը, ինչից հետո ասել է.«Ես քրիստոնյա եմ և դավանափոխ չեմ եղել»։ Դատավճռի հրապարակումից հետո մոտ 50 մարդ ցույց է կազմակերպել դատարանի շենքի մոտ՝ պահանջելով վերանայել կնոջ վճիռը։

 

Al Arabiya-ն հավելում է, որ 1983թ. ի վեր Սուդանում իշխում է իսլամիստական ռեժիմը, որը շարժվում է շարիաթի կանոններով։