Դոնեցկն Ուկրաինան «հարևան պետություն» է անվանել
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը» հայտարարել է, որ մտադիր չէ «հանրապետությունում Ուկրաինայի նախագահի ընտրություններ անցկացնել», քանի որ Ուկրաինան այժմ հարևան պետություն է, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Հանրապետությունը» խորհրդարանական է լինելու, իսկ դրա սահմանները համընկնելու են Դոնեցկի շրջանի սահմանների հետ։
«Հանրապետության» ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինայում մայիսի 25-ին կայանալիք ընտրություններն իրենց մոտ չեն անցկացվելու, քանի որ Ուկրաինան հարևան պետություն է։
Նաև նշվում է, որ «Դոնեցկի Հանրապետությունը» ստեղծել է իր Անվտանգության խորհուրդը, որը կզբաղվի «զավթիչներին հանրապետության տարածքից հեռացնելով»։










