«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունն» ուկրաինացի զինվորականներից պահանջել է մինչև օրվա վերջ լքել տարածքը

12:28 • 15.05.14

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» իշխանությունները պահանջել են ուկրաինացի զինվորականներից լքել Դոնբասի տարածքը մինչև այսօր ժամը 21:00-ն, հայտարարել է ինքնահռչակ հանրապետության կառավարության համանախագահ Միրոսլավ Ռուդենկոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

 

«Իսկապես, մեր զինվորականները երեկ 21:00-ին վերջնագիր են ներկայացրել Ուկրաինային՝ դուրս բերել զորքերը Դոնբասի տարածքից մեկ օրվա ընթացքում: Եթե դա տեղի չունենա, մեր զինվորականները կարող են ուժով ստիպել նրանց դա անել»,- ասել է Ռուդենկոն։