Եգիպտոսը զբոսաշրջիկներից հարկեր կգանձի

16:51 • 15.05.14

Եգիպտոսը հունիսի սկզբից զբոսաշրջիկներից 7 դոլարի չափով զարգացման հարկ կգանձի, գրում է interfax.ru-ն՝ հղում անելով Daily News Egypt-ին:


Հարկը կգանձվի այն զբոսաշրջիկներից, որոնք կժամանեն Ալեքսանդրիայի, Հարավային Սինայի, Հուրգադայի, Լուքսորի և Ասուանի օդանավակայաններ:

 

Զբոսաշրջության նախարարի տնտեսական խորհրդականի խոսքով, որին վկայակոչում է թերթը, առաջիկա կես տարվա ընթացքում զարգացման հարկ չի գանձվի այն զբոսաշրջիկներից, որոնք Եգիպտոս կժամանեն Մարսա-Ալամի օդանավակայանից:


Ավելի վաղ դեպի Եգիպտոս զբոսաշրջային վիզայի արժեքը բարձրացել էր 10 դոլարով՝ մայիսի 1-ից դրա արժեքը 25 դոլար է: