Լիբանանում այսօր կկայանա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը

10:40 • 15.05.14

Լիբանանի Ազգային ասամբլեայի (խորհրդարան) շենքում այսօր կկայանա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, հայտնում է Интерфакс-ը՝ հիշեցնելով, որ առաջին փուլը կայացել էր ապրիլի 30-ին։

 

Սակայն այն ժամանակ ընտրություններին ներկայացել էին ոչ բավարար թվով պատգամավորներ, ինչը թույլ չէր տվել երկրի նոր նախագահ ընտրել։ Արդյունքում քվեարկությունը տեղափոխվել է մայիսի 7-ին, սակայն այդ օրը ևս քվորում ապահովել չի հաջողվել։

 

Աղբյուրը նշում է, որ հաղթանակի համար թեկնածուները պետք է հավաքեն ձայների մեծամասնությունը։ Հաղթանակի գլխավոր հավակնորդներից մեկն է համարվում արևմտամետ Սամիր Ջաաջաան։