Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ՝ Էրդողանը ցուցարարի է հարվածել (տեսանյութ)
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ, թուրքական լրատվամիջոցների պնդմամբ, Էրդողանը հարվածում է ցուցարարի։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Haber 8 կայքը, Էրդողանը երեկ այցելել է Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջան, որտեղ նախօրեին ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 282 մարդ է զոհվել։
Այնտեղ տեղի ունեցած բողոքի ակցիայից վարչապետին պաշտպանելու նպատակով նրա թիկնազորը փորձել է Էրդողանին խանութ մտցնել, սակայն այդ ընթացքում բախում է տեղի ունեցել, և պարզված բռունցքների մեջ թուրք լրագրողները նկատել են նաև Էրդողանի ձեռքը։










