Facebook-ում ավելացել է հետաձգված հրապարակում գործառույթը

23:59 • 15.05.14

Facebook սոցիալական ցանցն իր iOS-հավելվածի օգտատերերին հնարավորություն է ընձեռել գրառումները պահպանել նույնիսկ՝ առանց ինտերնետ կապի և հրապարակել ավելի ուշ, երբ կապ լինի: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ վկայակոչելով Apple App Store օնլայն խանութի Facebook-ի հավելված էջը:


«Ստեղծեք հաղորդագրություններ նույնիսկ՝ կապի բացակայության կամ թռիչքային ռեժիմի դեպքում և, դրանք ավտոմատ կերպով կհրապարակվեն այն ժամանակ, երբ կապը բավականաչափ ուժեղ լինի»,-նշվում է հաղորդագրության մեջ:


Facebook-ը չի մանրամասնել, թե տվյալ գործառույթը երբ հասանելի կլինի այլ բջջային հարթակների և վեբ տարբերակի համար:

 

Facebook-ում ավելացել է հետաձգված հրապարակում գործառույթը