Ֆրանսիացի պետծառայողները համազգային բողոքի ակցիա կանցկացնեն

11:18 • 15.05.14

Ֆրանսիայի հիմնական արհմիությունները կոչ են արել պետծառայողներին հինգշաբթի օրը միանալ կառավարության բյուջետային տնտեսության դեմ ցույցերին, գրում է interfax.ru-ն՝ հղում անելով Le Figaro-ին:

 

Ընդհանուր առմամբ, ցույցերին կարող է մասնակցել մոտ 5 միլիոն մարդ, որոնք դժգոհ են աշխատավարձերի կրճատումներից:

 

Փարիզում ակցիան կսկսվի տեղական ժամանակով ժամը 14:00-ին: Խոշոր ցույցեր, ինչպես սպասվոմ է, տեղի կունենան նաև Ֆրանսիայի այլ խոշոր քաղաքներում։