Տունը, որտեղ ծնվել է Հիտլերը, կվերածվի ներգաղթյալների կենտրոնի
Ավստրիական Բրաունաու ամ Ինն քաղաքում գտնվող տունը, որտեղ ծնվել է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերը, ցանկանում են վերածել ներգաղթյալների ինտեգրման կենտրոնի, հայտնում է Газета-ն։
Ըստ ավստրիական ԶԼՄ-ների՝ երկրի իշխանությունները, ցանկանալով վերջ դնել տան ապագայի վերաբերյալ վեճերին, շատ մոտ են կանգնած տան ներկայիս տիրոջ հետ գործարք կնքելուն։
Հայտնի է, որ ֆյուրերը ծնողների վարձակալած տանն ապրել է իր կյանքի առաջին 3 տարիները։ Երկրորդ աշխարհամարտից հետո շենքը ծառայել է որպես գրադարան, հետո` որպես բանկ և այլն։
Եթե իշխանությունների ու տան ներկայիս տիրոջ միջև պայմանագիր կնքվի, ապա շենքը կենթարկվի փոփոխությունների ու կվերածվի ներգաղթյալների համար լեզվի դասընթացների ու այլ ծառայությունների մատուցման կենտրոնի։










