Հոգնածության մասին զգուշացնող սարքը շուկա դուրս կգա

01:03 • 15.05.14

Ակնոցները, որոնք որոշում են, թե որքան հոգնած է այն կրողը, հասարակության դատին են հանձնել ճապոնացի ծրագրավորողները: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով Риа Новости-ին:


Մասնագետների խոսքով` համակարգը լիովին պատրաստ է զանգվածային արտադրության: Այն գործում է ակնոցների շրջանակներին միացված երեք սենսորների միջոցով:


Այդ սենսորները ֆիքսում են, թե որքան հաճախ է մարդը թարթում աչքերը, թե ինչ փոփոխություններ են նկատվում ցանցաթաղանթի էլեկտրական ներուժում և ինչ վիճակում են գտնվում մկանները աչքի խնձորակի շարժման ժամանակ:


Հավաքված բոլոր տվյալները Bluetooth 4.0-ի միջոցով փոխանցվում են օգտատիրոջ սմարտֆոնին կամ պլանշետին: Բջջային սարքերում անհրաժեշտ կլինի ներբեռնել ծրագիր, որն արդեն այդ ինֆորմացիան կմշակի և եզրակացություն կանի:


Ակնոցների հետ փաթեթի մաս կազմող հավելվածը կհամատեղվի Windows, Macintosh, iOS, Android օպերացիոն համակարգերի հետ: Սարքն աշխատում է մարտկոցների օգնությամբ` 8 ժամ, և ընդամենը 36 գ. է կշռում:
 

Հոգնածության մասին զգուշացնող սարքը շուկա դուրս կգա