Ժիրինովսկին առաջարկում է փոխել Դնեպրի հունն ու այդ քայլով պատժել Ուկրաինային
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է փոխել Դնեպր գետի հունն ու դրանով պատժել Ուկրաինային՝ Ղրիմի ջրամատակարարումը դադարեցնելու համար։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն՝ համապատասխան հայտարարությունը գործիչն արել է Սմոլենսկ կատարած այցի ընթացքում, որը տեղակայված է Դնեպրի մոտ։
Նրա համոզմամբ՝ գետի հունի փոփոխությունը կջրազրկի Ուկրաինան։ Ժիրինովսկու խոսքով՝ մոսկովյան գիտնականներն արդեն զբաղվում են այդ նախագծով։
Սմոլենսկի նահանգապետն իր հերթին նշել է, որ կաջակցի այդ ծրագրի իրականացմանը, եթե իշխանությունները նման որոշում կայացնեն։










