Կիևը դատապարտել է Ուկրաինայում նախագահական ընտրությունների օրն անցկացվելիք Ռուսաստանի զորավարժությունները
Ուկրաինայի ԱԳՆ-ն անհանգստացած է նախագահական ընտրությունների ընթացքում զորավարժություններ անցկացնելու Ռուսաստանի պլաններով և կոչ է արել այդ երկրին հեռացնել զորքերը սահմանից, գրում է «Дождь»-ը:
«Ռուսական կողմի պլանները խորը անհանգստություն են առաջացնում Ուկրաինայում: Հաշվի առնելով «Ավիադարթս- 2014»-ի սցենարը, դրա մեջ ներգրավված ուժերը և միջոցները, ինչպես նաև ժամանակակից սպառազինությունների կիրառումը մեր սահմանների անմիջական հարևանությամբ՝ Ռուսաստանի այդ գործողությունները գնահատում ենք որպես Ուկրաինայի հետ սահմանին և տարածաշրջանում առհասարակ լարվածությունը մեծացնելու փորձ»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությունում:
Բացի այդ, ԱԳՆ-ն կոչ է անում ՌԴ-ին անմիջապես հեռացնել ռուսական զինված ուժերի ստորաբաժանումներն ուկրաինական սահմանից և կատարել է ժնևյան պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները:
Հաղորդվում է, որ զորավարժություններին մասնակցելու է օպերատիվ-մարտավարական, բանակային, հեռավոր և ռազմա-տրանսպորտային ավիացիան։
Ուկրաինայում նախագահի ընտրությունները նախատեսված են մայիսի 25-ին։










