Կնոջը խեղդամահ արած քաղաքացին կամավոր ներկայացել է ոստիկանության Տավուշի բաժին
ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 14-ին, ժամը 21.35-ին, Մերուժան Հարությունյանը կամավոր ներկայացել է բաժին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանությունից հիշեցնում են, որ մայիսի 12-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1981 թ. ծնված Մերուժան Հարությունյանը կնոջը խեղդել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում, տանը` ննջասենյակի անկողնում, Մ. Հարությունյանը ձեռքերով խեղդամահ է արել կնոջը` 1983 թ. ծնված Հերմինե Չիլինգարյանին: Արտաքին զննությամբ` Հ. Չիլինգարյանի պարանոցի շրջանում հայտնաբերվել էին բռնության հետքեր:
Նշանակվել էր ԴԲՓ:
Մայիսի 13-ից Մերուժան Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք:










