Կիևում մահափորձ է իրականացվել ադրբեջանական համայնքի ղեկավարի վրա
Ուկրաինայում ադրբեջանցիների միացյալ կոնգրեսի նախագահ գործարար Ռովշան Տագիևի վրա մահափորձ է իրականացվել.. տեղեկացնում է haqqin.az-ը։
Նրա հարազատները տեղեկացրել են, որ զինված հարձակման հետևանքով Ռովշան Տագիևն ուսից վիրավորվել է։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ Կիևի կենտրոնում։ Առանց պետհամարանիշների ավտոմեքենայից ադրբեջանցու վրա կրակել են այն պահին, երբ նա փորձել է դուրս գալ իր մեքենայից։ Տեսնելով նրա ընկնելը՝ հարձակվողները դեպքի վայրից փախուստի է դիմել։
Տագիևն այժմ հիվանդանոցում է. նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։










