Լոնդոնում բացվել է ռեստորան, որտեղ մսով ուտեստի համար կարելի է վճարել Instagram-ում լուսանկար տեղադրելով

11:39 • 15.05.14

Լոնդոնում բացվել է ռեստորան, որի այցելուները կարող են ուտեստի համար վճարել Instagram ֆոտոծառայությունում լուսանկար տեղադրելով։ Picture House անվանումով հաստատությունում կարելի է անվճար ձուկ և հավ ուտել՝ լուսանկարելով ուտեստը և հրապարակելով նկարը #BirdsEyeInspirations հեշթեգով, գրում է newsru.com-ը։

 

Ռեստորանում կաշխատի սննդի հայտնի լուսանկարիչ Մարիա Մարտին, ով հաճախորդների հետ կկիսվի հաջող լուսանկարներ անելու գաղտնիքներով։ Instagram-ում արդեն տեղադրվել են այդ հեշթեգով մի քանի լուսանկարներ, որոնցից մեկի հեղինակը Մարտին է։

 

Հունիսին նման հաստատություններ կբացվեն բրիտանական ևս 2 քաղաքներում՝ Մանչեսթերում և Լիդսում։
 

Լոնդոնում բացվել է ռեստորան, որտեղ մսով ուտեստի համար կարելի է վճարել Instagram-ում լուսանկար տեղադրելով