Թուրքիայում ածխահանքի պայթյունի զոհերի թիվը հասել է 282-ի (լուսանկարներ)

09:54 • 15.05.14

Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը տեղեկացրել է, որ ածխահանքում տեղի ունեցած ողբերգության զոհերի թիվը հասել է 282-ի։


Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, 217 հանքափորի դիերն արդեն հանձնվել են ընտանիքներին։


Հիվանդանոցներում այժմ 27 մարդ է բուժում ստանում։


Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

 

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանի ածխահանքերից մեկում։ Երեկվանից Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել, իսկ երեկ երկրի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնք ցրելու համար ոստիկանությունը ջրաշիթեր և արցունքաբեր գազ է կիրառել։http://www.independent.co.uk/incoming/article9372884.ece/alternates/w1024/pg-27-turkey-2-ap.jpg

 

Turkish Prime Minister Recep Tayyip Erdogan visits injured miners at Akhisar Hospital in Manisa (Getty)

Proteters clash with Turkish police in Ankara (Getty)

Miners react as bodies of their dead co-workers are carried out of the mine (Getty)

 

 

77\