Երիտասարդ բրիտանացին, Lego-ից ու երկնաքերերից ոգեշնչված, հսկայական զբոսանավի կոնցեպտ է ստեղծել (լուսանկարներ)
Երիտասարդ բրիտանացի դիզայներ Լույակ Դեսատելը ներկայացրել է արտառոց զբոսանավի կոնցեպտ, որն ահռելի չափեր ունենալուց զատ, աչքի է ընկնում իր յուրահատուկ դիզայներական լուծումներով։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, մեգազբոսանավն ունի հատակից մինչ առաստաղ ձգվող պատուհաններ, լողավազաններ, ապակե վերելակներ։
Հեղինակը նշել է, որ 520քմ ընդհանուր մակերեսով զբոսանավի ստեղծման հարցում իրեն ոգեշնչել են երկնաքերերն ու հայտնի Lego խորանարդիկները։
Յուրահատուկ կոնցեպտի համար Դեսատելը կարող է մրցանակ ստանալ՝ որպես «Տարվա լավագույն երիտասարդ դիզայներ»։


















